08/12/2020 13:04
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում (Տեսանյութ)
Ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպմամբ այս պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։
Հիշեցնենք՝ շաբաթ օրն ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ էին տվել հրաժարական տալու և հեռանալու համար։
«Մենք մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ Նիկոլն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա ու հեռանա», - հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա մինչ նշված ժամկետը, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։