08/12/2020 20:37
Նիկոլ Փաշինյան, քո հրամանով այսօր բերման են ենթարկում Ջաբրաիլում զոհվածի աղջկան. ուղղակի անձայն չքվի՛ր, փոշիացի՛ր մեր աչքերից. զոհվածի այրի
Ֆեյսբուքյան օգտատեր Արուս Հարությունյանն իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյան,
Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման են ենթարկում ոստիկանության բաժին...
Պարզ է, որ գիտակցում ես այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է և փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով՝ լռեցնել մեր սգավոր ընտանիքներին:
Հեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում...
Ուղղակի անձայն չքվի՛ր, անհայտացի՛ր, փոշիացի՛ր մեր աչքերից»: