09/12/2020 11:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1138 դեպք, մահերի թիվն ավելացել է 25-ով
Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 142 928 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1138-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 120 532 (+1385) մարդ, այս պահին բուժվում է 20 540 (-272):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2994 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2393 (+21), իսկ այլ պատճառներով՝ 601 (+4):
Մեկ օրում մահացել է 25 մարդ: