08/12/2020 21:10
Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», - նշված է կառավարության որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: