09/12/2020 17:42
Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան. Նիկոլ Փաշինյան
Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կան որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ այս պահին բանակցային սեղանին դրված որևէ կոնկրետ թուղթ չկա։
«Բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն», - ասաց ՀՀ վարչապետը։