09/12/2020 16:50
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահման, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ. Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
Այս պահի դրությամբ Սյունիքի սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցություններին, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Իրավական սահման, որպես այդպիսին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար և այդ օրակարգով մոտակա շաբաթների ըւնթացքում տեղի են ունենալու բանակցություններ, - հայտարարեց Տիգրան Ավինյանը։