09/12/2020 16:48
Արթուր Վանեցյանը նոր կարգախոս է առաջարկում՝ «Ամանորն՝ առանց դավաճան Նիկոլ Փաշինյանի» (Տեսանյութ)
Ամոթ է, որ մի քանի հազար ոստիկաններ, մահակներվ և հատուկ հանդերձանքով, փորձում են Նիկոլ Փաշինյանին պաշտպանել սեփական ժողովրդից, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա ազգաբնակչությանը կոչ արեց միանալ իրենց բողոքի ակցիային, ոչ թե իրադարձությունների զարգացմանը հետևել հեռուստատեսությամբ կա համացանցով:
«Նիկոլ Փաշինյանը վախեցած թաքնվում էր կամ կառավարական ամառանոցում՝ հազարավոր ոստիկանների և անհայտ ծագմամբ զինվորական հագուստներով մարդկանց թիկունքում, կամ բունկերներից լայվերով փորձում էր ղեկավարել երկիրը: Բայց հիմա, երբ երկու Վեհափառները նրան հայրաբար հորդորում են հրաժարական տալ, հավատք ունեցող, աստվածավախ մարդը պետք է միանշանակ հրաժարական տա, արձագանքի այդ կոչերին:
Նիկոլն անկասկած գնալու է: Եկեք հիմա մի կարգախոս որոշենք՝ «Ամանորն՝ առանց դավաճան Նիկոլի», - ասաց Վանեցյանը: