09/12/2020 17:21
Իշխանությունն ասում է՝ պետք է Ադրբեջանի հետ հարաբերություններ հասատվեն, առևտուր արվի. դուք հո չե՞ք գժվել. Աբովյան
Պատերազմում պարտվել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ Նիկոլ Փաշինյանն՝ իր իշխանության հետ, ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:
«Իշխանությունն ասում է՝ պետք է Ադրբեջանի հետ հարաբերություններ հասատվեն, առևտուր արվի: Դուք հո չե՞ք գժվել, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք խոսում: Թուրքկաան հեռուստատեսությամբ ՀՀ քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքն Ադրբեջանի կազմում է», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այլ ասելիք կամ պահանջ չունեն Փաշնյանից, քան նրա հեռանալը:
«Մեզ ոչ ոքի չի հաջողվի ծնկի բերել, որքան էլ մեր ողնաշարը վերցրին ու ջարդեցին», - ասաց Աբովյանը: