09/12/2020 17:03
Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլևս գոյություն չունի. Արթուր Վանեցյան
Նիկոլ Փաշինյանը հայերի շրջանում աջակցություն չունի և չի կարող ունենալ: Նա մարդ է, ով կոտրել է հայ ազգի ողնաշարը, և այսօր ունենք պարտված երկիր, բարոյալքված, արտագաղթի վտանգի առջև կանգնած ժողովուրդ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլևս գոյություն չունի: Վարչապետի աթոռին նստած անձը քաղաքական դիակ է», - ասաց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի աղկահարույց ձայնագրությանը՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ թեմայով կխոսի ավելի ուշ:
«Եկեք սպասենք և տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը: