09/12/2020 14:50
Արցախը ծախելու «բազարը» գնացել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև. Իսագուլյան
Ասյա Խաչատրյանը և իր ընկերուհու հիմնական գործունեությունը եղել է պոռնոգրաֆիան, և իրենք Արցախում հիմնականում սպասարկել են զինվորական սպաներին: Դա բացահայտվելուց հետո նրանց արտաքսել են Արցախից, նրանց սենյակից խուզարկությամբ բլոկնոտ է հայտնաբերվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Այդ բլոկնոտում խայտառակություններ են գրված: Օրինակ՝ «Ինձ մոտ այսօր եղան 8 սպա, իրենք ինձ հետ կենակցել են բոլոր ձևերով, սակայն ես բավարարված չեմ եղել, իսկ այն տեղեկատվությունը, որ ինձ անհրաժեշտ էր, ես ստացել եմ»: Ուրիշ բան, որ ելնելով էթիկայից՝ այդ բլոկնոտը չկցվեց քրեական գործին», - ասաց բանախոսը՝ նշելով, որ Ասյա Խաչատրյանը Ադրբեջանի գործակալ է, հրաշալի տիրապետում է ադրբեջաներենին, Բաքվի հատուկ ջոկատի աշխատակից սիրեկան է ունեցել և բազմաթիվ անգամներ եղել է Բաքվում:
Անդրադառնալով իր կողմից արված մեկ այլ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը վաճառելու աղմկահարույց հայտարարությանը, որը Իսագուլյանի խոսքով, ժամանակին շատերի մոտ տարակուսանք է ծնել, բանախոսը շեշտեց՝ այդ առաջարկը Փաշինյանին արել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:
«Բայց մի մոռացեք, որ Նիկոլը մեծագույն «գցող» է, որը երբեք չի ցանկանա իրեն հասանելիք փողը կիսել որևէ մեկի հետ: Եվ ահա նա որոշում է շրջանցել Լուկաշենկոյին և անձամբ զրուցել Ալիևի հետ: «Բազարը» գնացել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև: Փաշինյանին պետք էր, որ այդ գումարը յուրացնի Աննա Հակոբյանի հետ, իսկ դրա համար հարկավոր էր, որ բացի իրենից ու ու Ալիևից ոչ ոք չիմանա: Իհարկե, ինքը թուլափայ էր պատրաստել Սամվել Բաբայանի, որոշ գեներալների՝ Տիրան Խաչատրյանի և Անդրանիկ Փիլոյանի համար հայրենիքը ծախելու համար: Այդ փողերից ստացել է նաև Դավիթ Տոնոյանը», - ասաց նա: