09/12/2020 17:32
Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ փոխանցեց՝ հրաժարականի դիմում գրելու համար (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ հանձնեց՝ հրաժարականի դիմում գրելու համար։
«Դիմում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որպես ընդդիմություն՝ մենք ևս պահանջում ենք վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Կոնկրետացնում եմ հետևյալ կերպ՝ ինձ հետ բերել եմ սպիտակ թուղթ՝ դիմումի թերթ, այն վարչապետին փոխանցելու՝ դիմում գրելու համար։ Ե՞րբ եք գրելու այդ հրաժարականը», - ասաց Տիգրան Ուրիխանյանն՝ ԱԺ ամբիոնում Նիկոլ Փաշինյանին փոխանցելով սպիտակ թուղթը։
«Ձեզ և մեզ բոլորիս կոչ եմ անում՝ միջոցը չխառնել նպատակին, որովհետև հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։