09/12/2020 12:35
«Հաղթելու ենք» վերտառությամբ գովազդների շարքի տպագրությունն ու մյուս ծախսերը հոգացել են գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները
Պատերազմի օրերին մայրաքաղաքում տեղադրված «Հաղթելու ենք» վերտառությամբ գովազդների շարքը ճանաչվել է սոցիալական գովազդ, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասացին Երևանի քաղաքապետարանից։
Հարցին, թե որքա՞ն գումար է ծախսվել բաներների տպագրության, դրանց տեղադրման համար և ի՞նչ աղբյուրներից են կատարվել գնումները, Երևանի քաղաքապետարանից հայտնեցին.
«Քանի որ ճանաչվել է սոցիալական գովազդ, դրանց տպագրությունն ու մյուս ծախսերը հոգացել են գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, ինչից ելնելով գնման ընթացակարգ չի գործել»։