09/12/2020 22:31
Ռուս սենատոր. Փաշինյանը, հայտարարելով Ղարաբաղի հարցում «անորոշությունները պարզելու» համար բանակցությունների մասին, ցանկանում է պահպանել իշխանությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով ղարաբաղյան համաձայնագրի «անորոշությունները պարզելու» համար նախանշված բանակցությունների մասին, ձգտում է ամրապնդել իր դիրքերը և մեղմել երկրում առկա քաղաքական ճգնաժամը, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:
Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը լրացուցիչ փաստաթղթեր չկան, բայց առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, և կան անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն:
«Փաշինյանը, իր հայտարարություններով «անորոշությունների» հնարավոր հստակեցման մասին, ցանկանում է մեղմել երկրում առկա քաղաքական ճգնաժամը, պահպանել իշխանությունը և մի փոքր հանգստացնել նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս հրադադարի պայմաններին», - հայտարարել է նա РИА Новости-ին: