«էղած-չեղածս կծախեմ, սրան-նրան կխնդրեմ, բայց կտանեմ իմ էրեխուն կբուժեմ». վիրավոր հետախույզի հայրը սրտնեղած է՝ որդու վիճակն օր օրի բարդանում է, պետությունն էլ լուռ է

09/12/2020 18:53

«էղած-չեղածս կծախեմ, սրան-նրան կխնդրեմ, բայց կտանեմ իմ էրեխուն կբուժեմ». վիրավոր հետախույզի հայրը սրտնեղած է՝ որդու վիճակն օր օրի բարդանում է, պետությունն էլ լուռ է


20-ամյա հետախուզ Յուրի Ոսկանյանը պատերազմի 4-րդ օրը ծանր վիրավորում է ստացել ու մինչ այսօր անասելի ցավերի մեջ է: Օրեցօր վատթարացող օրգանիզմն այլևս դժվարանում է պայքարել, տղային ոչ միայն լուրջ բժշկական օգնություն է անհրաժեշտ, այլև համապատասխան խնամք: Ու այս ամենի մեջ պետությունը, կարծես, անմասն է: Ծնողների հետ խոսելիս հասկանալի է դառնում՝ միայն սկզբնական շրջանում, քիչ թե շատ իրենց գործն արել են, ճամփու դրել ու մի կողմ քաշվել. «վիրավորները շատ են, ծարաբեռնվածությունը՝ մեծ, ժամանակ չկա», - արդարացել են Հիպոկրատին երդում տվածները:

Յուրի Ոսկանյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին, մինչ ծառայությունը՝ բոքսով է զբաղվել, չեմպիոն է եղել: Զորակոչվել է 2019 թվականի հունվարի 8-ին՝ Մատաղիս: Այնուհետև ԼՂ այն ժամանակվա ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի որոշմամբ մեկնել է Վանաձոր՝ հետախուզության դասընթացների: Որպես հետախույզ վերապատրաստվելուց հետո երիտասարդը ծառայությունը շարունակում էր Թալիշում, հետախուզական ջոկատում:

«Տղաս վիրավորրվել է սեպտեմբերի 30-ին՝ Եղնիկներում, մարտական խնդիր իրականացնելու ժամանակ: Թշնամու անօդաչու թռչող սարքը խփել է, բեկորները լցվել են աջ աչքը: Բեկորի հարվածից ձախ ոտքի ոսկորը՝ խնձորակից ներքև, ջարդվել է: Ամբողջ մարմնում բազմաթիվ մանր «ասկոլկեք» կան, մեկն էլ կոկորդի հենց տակից էր մտել: Ինքը հրաշքով է փրկվել, հետի ընկերը, ով մի քանի մետր հեռավորության վրա է եղել, զոհվել է: Յուրայի ոտքը 3 անգամ փակ վիրահատել են, ոսկորը քաշել, երկարացրել են: Մի անգամ հիվանդանոցում էնքան էի ջղայնացել, որ ասեցի՝ իմ էրեխուն տանում եմ տուն: Սկսեցին արդարանալ, թե ժամանակ չունեն, վիրավորները շատ են: Իսկ այդ պահին խնդրածս գիտե՞ք ինչ էր՝ մի հատ ցավազրկող, էրեխես աչքիս առաջ ցավից թպրտում էր: Հասկանում ենք, գնահատում ենք ձեր արածը, թե մենք մի վիրավոր ենք տենում, դուք հազարներին եք տեսնում, բայց մարդկային խիղճն ի՞նչ է՝ չունեք, այդ պահին հնարավոր չի՞ մի հատ ցավազրկող տալ քույրին, կամ ինձ, ասեք տար տուր էն գալարվող զինվորին: Հենց բողոքեցի, եկան հավաքվեցին, թե՝ ի՞նչ է եղել: Պարզվեց՝ ոտքը նորից պիտի ձգվեր», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսի հայրը՝ Զորիկ Ոսկանյանը:

Վիրավոր Յուրիին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երևան՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Ծնողներին հիվանդանոցից ուսանող մի տղա է զանգահարել ու տեղեկացրել: Երբ հարազատները հիվանդանոց են հասել, Յուրան միայն հորն է ճանաչել:

«Իրեն որոշ ժամանակ պահեցին վերակենդանացման բաժնում: Երբ հիվանդասենյակ բերեցին, ես, կինս, աղջիկս հերթափոխով իր մոտ խնամակալ էինք մնում: Իմ տղուն ու իր նման բոլոր զինվորներին նայում էի, «սաղ» էլ իմ զինվորները, իմ էրեխեքն են եղել», - նշում է նա:

20-ամյա զինվորը գրեթե արնաքամ էր եղել, 3 լիտր արյուն են ներարկել: Ի դեպ, արյան տեղափոխության հարցը լուծելու կարևոր պարտականությունն էլ դրված էր հոր վրա, ով այդ պահին ո՛չ հոգեբանորեն էր դրան պատրաստ, ո՛չ էլ քաղաքին էր ծանոթ:

«Ինձ թուղթը գրել, տվել են, թե գնա շուտ արյուն բեր առաջին հիվանդանոցից, ժամանակ չունես, հեմոգլոբինն իջել է 50 տոկոս, կյանքը վտանգված է: Շշկռված, վազելով իջել եմ հիվանդանոցի դուռը, չէի հասկանում՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ: Դրսում մի մարդու եմ մոտեցել, ասել, որ տղաս վիրավոր է, էս թուղթը տվել են ինձ: Խնդրել եմ, որ բացատրի, հասկանամ՝ ի՞նչ ա կատարվում, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ: Հոգեկան ապրումների մեջ այ էդքան ցրված էի: Մի խոսքով՝ տաքսի ենք կանգնեցրել, մի կերպ հասել եմ, արյունը վեցրել, եկել: Նորից եմ ասում՝ հասկանում եմ, որ վիրավորները շատ են, բայց շատ դեպքերում քայլեր են անում, որոնք մարդկային խղճին ընդհանրապես մոտ չեն, ախր կյանքի հարց է», - նկատում է զրուցակիցս:

Հայրը մի քանի ժամով տուն էր գնացել, երբ զանգ ստացավ, որ Յուրային տեղափոխում են Աշտարակի հիվանդանոց: Սակայն այստեղ էլ վիրավոր հետախույզին երկար չպահեցին՝ երկու օր անց տեղափոխեցին Երևանի Մուրացան հոսպիտալ:

«Մուրացանում կորոնավիրուսի պատճառով իր մոտ տեսակցություն չէին թողնում: Անկեղծ ասեմ՝ գյուղացի մարդ եմ, մեծ հնարավորություններ էլ չունեմ, 2-3 օրը մեկ էի գնում, ինչքան ուժս պատում էր՝ «պերեդաչի» էի տանում տղուս: Մի օր հենց հիվանդանոցից տուն հասա՝ զանգեց, թե պապ, ինձ դուրս են գրում, արի տար տուն:

Նոյեմբերի 10-ից Յուրի Ոսկանյանը տանն է, հիվանդի ամբողջ խնամքը հարազատների ուսերին է: Հայրը սրտնեղում է՝ մինչ այսօր որևէ բժիշկ, որևէ պետական պաշտոնյա որդու որպիսությամբ չի հետաքրքրվել:

«Ես շփոթված եմ, չգիտեմ՝ որպես ծնո՞ղ խոսամ, որպես մա՞րդ խոսամ... Ի՞նչ ենթադրություն անեմ այս վերաբերմունքից: Իմ էրեխեն փողոցո՞ւմ ա կռիվ արել, որ մի հատ ուշադրություն չեք դարձնում: Դեռ լավ է, Յուրան ռիսկով տղա է, իր վերքերը ինքն է մշակում: Ոտքի տակ բազմաթիվ մանր «ասկոլկաներ» կան, ես, էս տարիքիս՝ չեմ կարողանում նայել, սիրտս չի դիմանում: Ինքն իր մարմնի բեկորները «պինցետով» մանր-մանր հանում է», - ընդգծում է Զորիկ Ոսկանյանը: 

Բժշկի կողմից շուրջ մեկ ամիս առաջ տրված «Արձակուրդային էպիկրիզի» անամնեզում նշված է.

«Ներկայումս հիվանդը քայլում է հենակների օգնությամբ, կատարում է վերականգնողական վարժություններ»... Սակայն, իրականում, հիվանդի մոտ բոլորովին այլ ընթացք է. հոր խոսքով՝ նույնիսկ չի կարողանում ոտքը գետնին դնի, ուր մնաց՝ հենակով քայլի: Վիրավոր ոտքն էլ օր օրի բարակում է, արդեն «կաշին ու ոսկորն» է մնացել:

Յուրայի աչքը 30 տոկոսով հաջողվեց պահել, ոտքը «շշերով է հավաքած», ամեն շարժվելուց արյուն է դուրս գալիս: Օրական մի քանի ուժեղ ցավազրկող է խմում: Չի կարողանում վրան անգամ վերմակ գցի, քանի որ ոտքին դիպչելիս՝ ցավեցնում է: Ստիպված՝ փայտի վառարանն ամբողջ գիշեր թեժ են պահում, որ վիրավոր զինվորը չմրսի:

Պատերազմը սեփական աչքերով տեսած, կողքին ընկերոջ մահը տեսած հետախույզը պարբերաբար ցնցումներ է ունենում, աչքը կպցնելուն պես մղձավանջի մեջ է հայտնվում: Հաճախ նյարդայնանում է, ֆիզիկական ու հոգեկան ցավը միախառնվում են: Հայրը նկատում է.

«Հիմա, որ Ձեզ պատմում եմ իր մասին, էլի ջղայնանում է, բայց ի՞նչ անեմ, գրեթե անզոր եմ: Գերլարված է, չհանդուրժող, նույնիսկ քնաբերները վրան չեն ազդում»:

Նրան մասնագիտական աջակցություն է պետք, սակայն բուժքույր կամ խնամող վարձակալել ընտանիքն ի վիճակի չէ, ֆինանսները չեն ներում:

«Էս էրեխեքը սրա՞ն են արժանի, էս վերաբերմունքի՞ն, էս անտարբերությա՞նն են արժանի: Ով վիրավորվեց, էլ ձեզ պետք չի հա՞: Մարդը գոնե իրեն գնահատված չզգա՞, հայրենիքի համար առողջությունը տալուց հետո հոգատարություն չզգա՞: Ես քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ, դրանից բան էլ չեմ հասկանում, իմ խոսքն անկեղծ ու ազնիվ է: Մի քանի օր առաջ գնացել եմ զինկոմիսարիատ, հարցրել, թե ի՞նչ ուղղություն ցույց կտան ինձ՝ բժշկի կողմն են մատնացույց անում, ասում են՝ իրեն դիմիր, ինքն ինչ պետք է՝ տեղը-տեղին կանի: Բժիշկն ի՞նչ է ասելու, եթե նույնիսկ հեռախոսին չի պատասխանում: Բուժող բժշկի հեռախոսահամարը մի կերպ ենք ճարել, բայց զանգած-չզանգած մի հաշիվ է, հեռախոսին չի պատասխանում: Մեկը մյուսին պաս տալով՝ ֆուտբոլի գնդակի պես «տշե՞ն» ինձ: Նրան մասնագիտական մերսում է պետք, էն հիվանդներից չի, որ մաման ու տատին, սնղչին ոտքը մասաժ անեն, լավանա», - մանրամասնում է հայրը:

Հիվանդանոցի կողմից զինվորին հատկացված վերականգնողական արձակուրդային էպրիկիզը 30 օրով է, դեկտեմբերի 10-ին ժամկետը լրանում է, բայց որդու առողջականում դրական դինամիկա չկա, նրան նորից պետք է տանել հիվանդանոց: Ու հիմա Զորիկ Ոսկանյանը մնացել է երկու քարի արանքում: Չգիտի՝ ինչպե՞ս է տանելու, սովորական մարդատար ավտոմեքենայով նրան տեղափոխելը դժվար է. համ տեղաշարժվել չի կարողանում, մեկտեղ՝ ցավին չի դիմանում:

«Ծունկը չի ծալվում, ո՞նց տանեմ, ամբողջ ոտքը հաստ մետաղական կոնստրուկցիաներով հավաքած է: Հիվանդանոցից տուն բերելն իր համար արդեն իսկ շատ դաժան էր, հիմա ո՞նց նորից այդ դաժանության մեջով անցկացնեմ: Ոտքի վրա ընդհանրապես հալ չկա, հսկա տղայիս ոտքն էնքան է բարակել, կաշին ու ոսկորն է մնացել: Անգամ լողանալ չի կարողանում, ամեն օր մի քանի տուփ թաց անձեռոցիկ է ուզում, որ կարողանա գոնե այդկերպ որոշ չափով սեփական հիգիենային հետևել», - մանրամասնում է զրուցակիցս:

Ոսկանյաններն ապրում են Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղում: Բացի Յուրան, երկու դուստր ու մեկ որդի ունեն: Կրտսեր որդին 4 տարեկան է, աղջիկներն ուսանողուհիներ են: Հայրը տարակուսած է՝ ավագ դուստրն Արտակարգ իրավիճակների ակադեմիայում է սովորում, արդեն 4-րդ կուրսի ուսանողուհի է, բայց վերջին ամիսների իրավիճակից ելնելով՝ հայտնվել են փակուղում, վարձը չեն կարողանում մուծել: Փոքր դստեր դեպքում նման մտահոգություն չունեն. ԵՊՀ-ի Փիլիսոփայության բաժնի առաջին կուրսի ուսանողուհին անվճար է ընդունվել:

Ի դեպ, Զորիկ Ոսկանյանն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, «կանտուզիա» է ստացել: Երկրորդ կարգի թոշակառու է, բայց քանի որ ժամանակին թղթաբանությամբ չի զբաղվել, զինհաշմանդամ չի կոչվում:

«Եթե Յուրան չվիրավորվեր, ես էլի էի գնալու, ես իմ հողն ու ջուրը շատ եմ սիրում, ինձ իմ ազատ երկրին ա պետք», - ասում է նա ու շարունակում.

«Հեսա նույն բանը կլինի. վաղը-մյուս օր ծանոթ-բարեկամ խաղացնելով ու մեջտեղ գցելով, Ղարաբաղի տեղը չիմանալով՝ իրանք կդառնան ազգային հերոսներ, իսկ էս էրեխեքը, որ առաջին գծում են եղել, չգիտեմ՝ ինչի կարժանանան: Դեղերով ապրող մարդ եմ, հիմա այս նույն ճակատագրին էլ իմ տղա՞ն արժանանա: Փաստորեն, հայրենիքին նվիրված մարդիկ դրա՞ն են արժանի... Մեր տան աշխատողը կինս է, ես էլ հողագործությամբ եմ զբաղվում: Բայց այս տարի ցուրտը բերքս տարավ, ի՞նչ անեմ ես: Խճճվել, մնացել եմ, չգիտեմ՝ վա՞րձ տամ, որդո՞ւս բուժեմ, թե՞ ինչ անեմ», - սրտնեղած պատմում է Զորիկ Ոսկանյանը, մտածում ու կրկին շարունակում:

«Իմ տղուն էլի մի քանի վիրահատություն է սպասվում, եթե իրանք ի վիճակի չեն իրենց վիրավոր զինվորին տեր կագնգնելու, թող ասեն: Ես էղած-չեղածս կծախեմ, սրան-նրան կխնդրեմ, բայց կտանեմ իմ էրեխուն կբուժեմ: Պետություն եք կոչվում, էսքան ժամանակ էս էրեխեն վիրավոր ա, մեկը չկա՞ հետաքրքրվի, գոնե զանգի հարցնի՝ ծանր վիրավոր տղա ա, ո՞նց ա, պետությունն ինչո՞վ օգնի: Եթե էսօր չեն հարցնում, չեն հիշում, մեկ տարի հետո իրեն հաշվի առնելո՞ւ են: Վստահ եմ, էս տղերքը «կաստիլներով» ավտոբուս են բարձրանալու, ոչ մեկը նույնիսկ նստելու տեղ չի զիջելու: Ես էդ կյանքի դպրոցն անցել եմ, գիտեմ՝ ինչ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է Զորիկ Ոսկանյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան