10/12/2020 12:38
Ժողովո՛ւրդ ջան, էս գեներալներին մի տվեք ձեր երեխեքին, տանեն տան թուրքի բերան, իրանք փախնեն. անհայտ կորածի հարազատ
Թոռնիկիս հարցնում եմ՝ քեզ ինչ առնեմ, ասում է՝ «պապի, ավտոմատ առ, գնանք պապայիս հետ թուրքերին կրակենք», դիմելով Էջմիածնի զորամասի փոխգնդապետներից մեկին՝ ասաց անհայտ կորած զինծառայողի տարեց հարազատներից մեկը:
«Ես Պաշտպանության նախարարին եմ ասում՝ որոշ գեներալների պագոնները պոկեն, քցեն զիբիլանոցը: Ժողովո՛ւրդ ջան, էս գեներալներին մի տվեք ձեր երեխեքին, տանեն սպանեն, տանեն տան թուրքի բերան, իրանք փախնեն: Մի տվեք, ավելի լավ ա էթան էրկու տարի նստեն, բանակ չգնան: Ի՞նչ բանակ: Գեներալ-լեյտենանտը չոբանա, երեխեքին տարավ կորցրեց», - ասաց զայրացած տարեց տղամարդը:
Փոխգնդապետն իր հերթին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ մինչև վերջ եղել է իր զինվորների հետ: