10/12/2020 11:34
Եթե այս իշխանությունը մնա, մենք հանձնելու ենք Սյունիքը և «Բայրակթարները» դիմավորելու ենք Երևանում. Թևանյան
Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն այս օրին հայտնվեց հիմարությա՞ն, թե՞ դավաճանության հետևանքով. հարցը բարձրացրեց կառավարության շենքի մոտ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
«Հեղափոխության օրերին ու դրանից հետո ասում էին՝ մենք պայքար ենք մղելու թալանչիների դեմ, հակակոռուպցիոն պայքարի արդյունքում ձեռք բերված գումարը օգտագործելու ենք թոշակի, աշխատավարձի համար: Պատերազմը ցույց տվեց, որ այդ իշխանությունը ոչ միայն չի պայքարում կոռուպցիայի դեմ, այլև խոշորագույն կոռուպցիոներ է, որի գինը դարձել են նաև մեր 5000 զոհերը», - ասաց նա:
Թևանյանի խոսքով՝ այդ ամենը պետք է բացահայտվի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության արդյունքում:
Նա նաև բարձրաձայնեց, որ փաստաթղթի ստորագրմամբ, հավատացնում են, որ կյանքեր են փրկել, բայց 5000 հոգու կյանք է խլվել.
«Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությանը, որի շնորհիվ նրանք տիրացան Արցախի 9 շրջանին: Եթե այս իշխանությունը մնա, մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական «Բայրակթարները» դիմավորելու ենք Երևանում»: