11/12/2020 17:00
Ադրբեջանը լուծեց տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան
Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և մինչև Կազանյան բանակցությունները, և դրանցից հետո, քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Պետք է հասկանալ, որ Կազանյան բանակցություններից հրաժարվել է ոչ թե Հայաստանն, այլ՝ Ադրբեջանը», - հիշեցրեց նա:
Անդրադառնալով ԼՂ վերջնական կարագվիճակի հարցին՝ Նալբանդյանը շեշտեց, որ այժմ, երբ պատերազմ է տեղի ունեցել, և Ադրբեջանից տեսակետներ են հնչում, որ ոչ մի կարգավիճակ էլ չի կարող լիել, հարցը շարունակում է գոյություն ունենալ:
Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ Ադրբեջանը պատերազմի հետևանքով որոշեց երեք սկզբունքներից առաջինի՝ տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը:
Նալբանդյանի խոսքով՝ այլ պատմություն է ուժի սպառնալիքի կիրառումը, որին ականատես եղանք երեկ Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ: