11/12/2020 15:49
ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտական կորուստները
ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների մահվան ցուցանիշը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի ռազմական կորուստները, հայտնում է «USA Today» թերթը՝ հղում անելով ԱՄՆ վետերանների գործերի նախարարության տվյալներին:
Նախարարության տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գործողությունների հետևանքով 291 557 ամերիկացի է զոհվել: Կորոնավիրուսի հետևանքով, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ ԱՄՆ-ում մահացել է 292 141 մարդ:
Բացի այդ, չորեքշաբթի կորոնավիրուսի հետևանքով, ըստ համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում մահացել է 3124 մարդ: Սա ավելին է, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը, որի պատճառով զոհվել էր ավելի քան 2,9 հազար մարդ: