11/12/2020 12:35
Առավել քան վստահ եմ, որ այս գործում մենք հաջողելու ենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք. Իվետա Տոնոյան
Կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատականներ տալ՝ Փաշինյնաի հրաժարականի պայքարն արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ. պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ այս գործում մենք հաջողելու ենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Սա ոչ միայն ԲՀԿ-ի, արտախորհրդարանական ուժերի, կաթողիկոսների, նախկին նախագահների, վարչապետների, հանրային ամենատարբեր շրջանակների կողմից ձևավորված օրակարագ է, այլև մեր երկրի առջև ծառացած ազգային անվտանգության հարց։ Մենք ասել ենք, որ երբ այլևս Արցախի տարածքի 75 տոկոս կորոստից հետո վտանգված են ՀՀ տարածքային ամբողջականությունը, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի և նրանց բնակիչների ճակատագրերը, Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդիսանալ ՀՀ անվտանգության երաշխավոր։ Պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով: Բոլոր գործիքներն օգտագործվելու են», - ասաց պատգամավորը:
Իվետա Տոնոյանը շեշտեց՝ այսօր չկա քաղաքական այլ օրակարգ, քան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ժամանակավոր կառավարության ձևավորումն ու արահերթ ընտրությունների անցկացումը:
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն իր հերթին ավելացրեց՝ իշխանությունը հասկացել է, որ դե ֆակտո հեռացել է, խնդիրը դե յուրե ձևակերպումն է: