11/12/2020 12:06
Ընդդիմությունն Արցախի ճանաչման գործընթաց սկսել է, բայց այս պահին այն նպատակահարմար չէ իրականացնել . ԼՀԿ ղեկավար
Ընդդիմությունն Արցախի ճանաչման գործընթաց սկսել է, բայց այդ գործընթացն այս պահին նպատակահարմար չէ իրականացնել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ գործընթացի այլ մանրամասներ չհայտնելը պայմանավորելով որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներով:
«Բայց իմացեք, որ շուրջ մեկ ամիս զբաղվել ենք սրանով, որը գաղտնի գործընթաց է եղել», - ասաց նա:
Հարցին՝ այս ընթացքում իշխանության հետ կոնսուլտացիաներ եղե՞լ են, Մարուքյանը պատասխանեց՝ ոչ թե կոնսուլտացիաներ, այլ համապատասխան մարմինների հետ որոշակի պրոցեսներ: