11/12/2020 11:52
Այս պահին միայն մենք կարող ենք արդար արտահերթ ընտրություններ անցկացնել. Էդմոն Մարուքյան
Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որևէ քննարկման մասին տեղեկություն չունեմ, բայց եթե խոսքը գնում է Ընտրական օրենսգիրքն ընդունելու և նոր միայն ընտրությունների գնալու մասին, քննարկումներ, բնականաբար, պետք է լինեն, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Որովհետև խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար: Եթե Ընտրական օրենսգիրքն ընդունենք այսօր, ուրեմն ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո: Դա Վենտիկի հանձնաժողովի պահանջներից է, այսինքն՝ խաղի կանոներին պետք է բոլորը պատրաստվեն: Եթե Ընտրական օրենգիրքը մնա այնպես, ինչպես որ կա, մենք կարող ենք վաղը կազակերպել արտահերթ ընտրություններ:
Իսկ խաղի կանոնների մեջ են մտնում նաև ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին ձերբակալելը, կալանավորելն ու քրգործ հարուցելը, մեդիայով բոլորին հավասար հնարավորություններ տալը», - ասաց պատգամավորը:
Հարցին՝ գործող կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, կարո՞ղ է անցկացնել իր թվարկած կանոններով արտահերթ ընտրություններ, Մարուքյանը պատասխանեց՝ այս պահին միայն իրենք կարող են նման ընտրություններ անցկացնել, և բացի իրենցից՝ ուրիշ ոչ մեկի չեն վստահում:
«Ընդդիմությունը պետք է ունենա հստակ մեխանիզմներ՝ հսկելու և ապահովելու արդար ընտրությունների արդյունքները, որոնք չեն վիճարկվի», - ասաց պատգամավորը: