11/12/2020 16:21
Կարմիր խաչը նախատեսում է ընդլայնել իր թիմը Լեռնային Ղարաբաղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր թիմը Լեռնային Ղարաբաղում, РИА Новости-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:
«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, ինչը կարող է պահանջել ԿԽՄԿ-ի երկարատև միջամտություն: Մենք նախատեսում ենք ավելացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և համարժեքորեն արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ՝ հիմնվելով կարիքների վերաբերյալ մեր հետևությունների վրա», - ասել է Մուսաելյանը:
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն արդեն արձագանքել է տարածաշրջանում առկա հսկայական մարդասիրական կարիքներին՝ շինարարական նյութեր տրամադրելով վնասված տները վերակառուցելու համար և մարդկանց սնունդ, տաքացուցիչներ և հիգիենայի պարագաներ բաժանելով: