11/12/2020 13:33
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, բանակցային գործընթացը պետք է տարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ. Սաֆրաստյան
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հետ հույսեր կապում է:
«Այդ ձևաչափը հնարավորություն տվեց տասնամյակներ պահպանել խաղաղությունը», - ասուլիսում ասաց նա՝ մեկնաբանելով, որ այդ ձևաչափում կարող ենք որոշակի շտկումներ անել մեզ պարտադրված ծանր պայմաններում:
Թուրքագետը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, բանակցային գործընթացը պետք է հիմնականում տարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ.
«Դա պետք է լինի ամենակարևոր խնդիրը: Մեր դիվանագիտությունը պետք է հնարավորինս օգտագործի ձևաչափն այդ կարևորագույն խնդիրն առաջ տանելու ու դրական լուծելու համար»:
Բայց ահա ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Թուրքիայի ագրեսիվ պահվածքին արժանի գնահատականի Սաֆրաստյանը չի սպասում: