11/12/2020 12:51
Ցավում եմ, որ վարչապետի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց՝ անբովանդակ արձագանքով հանդես գալու և Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին պատասխանելու համար. Տոնոյան
Ես, որպես հայ, անասելի ամոթի, ցավի, անզորության զգացողություն ունեցա երեկ Բքվում Էրդողանի հայտարարությունները լսելով, բայց այդ հայտարարությունների ազդեցությունն ավելի բացասական հետևանք թողեց այն ժամանակ, երբ ՌԴ պաշտոնատար անձիք ավելի շուտ արձագանքեցին դրանց, քան Հայաստանի պատկան մարմինները, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ես ցավում եմ, որ ՀՀ կառավարությունից, վարչապետի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ արձագանքով հանդես գան և պատասխանեն Ալիևի և Էրդողանի հայտարարություններին: Ընդդիմության այս կամ այն գործիչի քննադատությունից հետո վարչապետն աճապարում է մտնել լայվ և արձագանքել բոլոր հնարավոր թեզերին կամ մեղադրանքներին, սակայն հետպատերազմյան շուրջ մեկ ամսվա ընթացքում չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի՝ մինչև այս պահը հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին», - շեշտեց պատգամավորը:.
Նրա խոսքով, երբ թշնամու կողմից հնչում են հայտարարություններ, թե Զանգեզուրը, Սևանը, Երևանն ադրբեջանական հողեր են, Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք այպես էլ չի լինում, բայց վերջինս չի զլանում կորցրած օծանելիքի վերաբերյալ հանդես գալ ֆեյսբուքյան գրառմամաբ կամ լայվով: