11/12/2020 11:04
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1077 դեպք, մահերի թիվն ավելացել է 36-ով
Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 146 317 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1077-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 123 474 (+1592) մարդ, այս պահին բուժվում է 19 785 (-551):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3058 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2445 (+29), իսկ այլ պատճառներով՝ 613 (+7):
Մեկ օրում մահացել է 36 մարդ: