12/12/2020 12:43
Թրամփ. Շաբաթ կսկսվի կորոնավիրուսի դեմ բնակչության անվճար պատվաստումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Pfizer և Moderna կորոնավիրուսային պատվաստանյութերն անցել են «անվտանգության ոսկե ստանդարտը» և հայտնել, որ շաբաթ կսկսվի բնակչության անվճար պատվաստումը:
«Pfizer և Moderna ընկերությունները հայտարարել են, որ իրենց պատվաստանյութերի արդյունավետությունը 95 տոկոս է: Այդ պատվաստանյութերը շատ անվտանգ են», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախագահի խոսքով՝ փորձարկումների արդյունքում երկու պատվաստանյութերն էլ հաղթահարել են «անվտանգության ոսկե չափանիշը», իսկ ԱՄՆ-ն դարձել է առաջին երկիրը, որը ստեղծել է անվտանգ պատվաստանյութ: