13/12/2020 12:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1013 դեպք, մահերի թիվն ավելացել է 26-ով
Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 148 325 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1013-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 125 169 (+648) մարդ, այս պահին բուժվում է 20 053 (+339):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3103 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2486 (+24), իսկ այլ պատճառներով՝ 617 (+2):
Մեկ օրում մահացել է 26 մարդ: