14/12/2020 12:34
Նիկոլ Փաշինյանն ասել է՝ որ դեպքում հրաժարական կտա (Տեսանյութ)
Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ և ազնիվ, «Զրույց ժողովրդի հետ» ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին խոսակցություններին։
«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։
Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ և ազնիվ», - ասաց վարչապետը։