14/12/2020 12:14
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, բայց չլուծված հարցերը պետք է լուծել սառը աշխատանքով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե առկա չլուծված հարցերը, մասնավորապես՝ Զանգելանի և Կուբաթլուի հարցը, պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով։