14/12/2020 19:29
Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա. Վազգեն Մանուկյան
Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա, «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Այդպիսի տարբերակ չկա», - ասաց Մանուկյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի տեսնում ժողովրդի բավարար կամարտահայտություն, որպեսզի հեռանա, Մանուկյանն արձագանքեց.
«Դե ինքը շատ բան չի տեսնում, ինքը էնքան բան չտեսավ, որ մեր երկիրը կործանեց»։