14/12/2020 14:38
Կրեմլում մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը
Տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, բայց այն արագորեն կասեցվել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»: Պեսկովը պարզաբանել է, որ անհապաղ կապեր են հաստատվել տեղի ունեցածի վերաբերյալ:
«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել... Իրոք, տագնապալի իրավիճակ էր, բայց այն շատ արագ դադարեցվել է», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը տեղեկություններ ունի՞ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին: