14/12/2020 18:08
Նիկոլ Փաշինյանն ասֆալտին է փռվել թուրքի կողմից. Արփինե Հովհաննիսյան
Իրավապահ համակարգը երկուսուկես տարի կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ պատերին ծեփելով, ասֆալտին փռելով, Արժանապատվության երթի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Արդադարատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը ասֆալտին է փռվել թուրքի կողմից, շարունակում է իրավապահ համակարգից ակնկալել, որ նրանք կատարեն իր հրահանգները ու պայքարել Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների դեմ», - ասաց նա։
Արփինե Հովհաննիսյանը իրավապահ համակարգի աշխատակիցներին կոչ արեց ցույց տալ, որ իրենք էլ հայրենիք ունեն։
«Այդ հայրենիքը միայն իմը չէ, Իշխանինը չէ, ձերն էլ է և, ուրեմն, Նիկոլ, հեռացիր», - ասաց Հովհաննիսյանը։