14/12/2020 11:07
Ռուս խաղաղապահները հայտարարել են Ղարաբաղի Հադրութի շրջանում իրավիճակի կայունացման մասին
Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կայունացել է: Այս մասին հայտարարել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Դեկտեմբերի 11-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը ճնշվել է ռուսական խաղաղապահ զորամիավորման գործողություններով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ըստ Մուրադովի՝ այժմ ամեն ինչ հանգիստ է, ռուս խաղաղապահները մշտապես վերահսկում են իրավիճակը, ինչպես նաև կապ են պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ: