14/12/2020 12:04
Նյու Յորքի տաճարի մոտակայքում հրաձգություն իրականացրած անձը հիվանդանոցում մահացել է
Նյու Յորքի Սուրբ Հովհաննես մայր տաճարում տաճարի մոտակայքում հրաձգություն իրականացրած անձը հիվանդանոցում մահացել է, РИА Новости-ին հայտնել են Նյու Յորքի ոստիկանությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել տաճարի աստիճաններին Սուրբ Ծննդյան ելույթից հետո: Կրակողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր մոտակա հիվանդանոց:
«Նա մահացել է», - ասել է աղբյուրը:
Կատարվում է քննություն: