14/12/2020 12:24
Վերջին ամիսներին, առավել ևս պատերազմի մեկնարկից մինչ օրս, իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել. Փաշինյան (Տեսանյութ)
Արդեն մեկ ամիս, կամ, գուցե, ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում նաև իմ ընտանիքի անդամների մասին, իբր երեխաներս Հայաստանը լքել են. ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին ամիսներին, առավել ևս պատերազմի մեկնարկից մինչ օրս, իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ։ Արդեն ամենօրյա լրահոսի մաս են դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունները, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք։ Մինչդեռ, պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է», - ասաց վարչապետը։