14/12/2020 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 357 դեպք, մահերի թիվն ավելացել 18-ով
Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 148 682 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 357-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 125 966 (+797) մարդ, այս պահին բուժվում է 19 595 (-458):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3121 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2503 (+17), իսկ այլ պատճառներով՝ 618 (+1):
Մեկ օրում մահացել է 18 մարդ: