15/12/2020 13:28
Ադրբեջանը և Թուրքիան Ղարաբաղով գազատար են կառուցելու
Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 16-ին՝ երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև:
Գազատարը Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով անցնելու է Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի Իգդիր նահանգ:
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ փաստաթղթի մանրամասները կբացահայտվեն դրա ստորագրումից հետո: