15/12/2020 13:15
Բայդենը հավաքել է ընտրիչների կոլեգիայի անդամների 270 ձայն, ինչը բավարար է նախագահ ընտրվելու համար
Դեմոկրատ Ջո Բայդենը հավաքել է ընտրիչների կոլեգիայի անդամների 270 ձայն, որն ապահովում է նրա հաղթանակն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով քվեարկության արդյունքներին:
Ըստ CNN հեռուստաալիքի՝ ներկայում Բայդենը ստացել Է 302, Թրամփը՝ 232 ձայն: Այժմ այս արդյունքները պետք է հունվարի 6-ին հաստատի Կոնգրեսը:
Ընտրիչների քվեարկությունը մի շարք նահանգներում դեռ չի ավարտվել, սակայն մաթեմատիկորեն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն չի կարող գերազանցել Բայդենին: Ակնկալվում է, որ արդյունքում դեմոկրատը կունենա քվեատուների 306 ձայն:
Սպիտակ տանը երկուշաբթի նախազգուշացրել են, որ նաև ընտրիչների քվեարկությունից հետո կշարունակեն վիճարկել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները: