15/12/2020 15:51
Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության երկու անդամներ հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ
Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության անդամներ Ժելյկո Կոմշիչը և Շեֆիկ Ջաֆերովիչը հրաժարվել են հանդիպել աշխատանքային այցով երկրում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարության ժամանակ նրանք նշել են, որ իրենց որոշումը կապված է երկուշաբթի Դեյթոնի համաձայնագրերի վերաբերյալ ՌԴ նախարարի կողմից արված հայտարարությունների հետ, որոնք հակասում են Բոսնիայի դիրքորոշմանը:
Լավրովի հանդիպումը Նախագահության երեք անդամներ Կոմշիչի, Ջաֆերովիչի և Միլորադ Դոդիկի հետ նախատեսված էր երեքշաբթի առավոտյան: Նախագահության անդամներից դրան եկել էր միայն Դոդիկը:
Կոմշիչն ու Ջաֆերովիչը հատուկ ասուլիսում բացատրել են, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը մերժելու պատճառը Սերգեյ Լավրովի աջակցությունն է հանրապետության խորհրդարանի բանաձևին Բոսնիա և Հերցեգովինայի ռազմական չեզոքության վերաբերյալ, որը արգելափակում է Բոսնիա և Հերցեգովինայի մուտքը ՆԱՏՕ:
Մեկ այլ պատճառ էլ նրանք անվանել են երկրի դրոշի բացակայությունը երկուշաբթի Լավրովի և Դոդիկի հանդիպմանը: