15/12/2020 12:53
Փաշինյանն իրավունք ունի՞ իր հակահայ, ապազգային ոտքը դնելու Եռաբլուր. Զոհված ազատամարտիկի քույր (Տեսանյութ)
Սևազգեստ այրի տիկին Կարինեի ամուսինը 1992թ. անհետ կորել է: Հորից հետո 13 տարեկանից բոլոր շարժումներին մասնակցած նրա որդին՝ 42 տարեկան Գարիկ Գրիգորյան էլ անհետ կորել է Արցախյան այս պատերազմում:
«Բոլոր դռները ծեծում եմ, ՊՆ, ԱԱԾ, Կարմիր խաչ եմ դիմել, Նիկոլին էլ եմ նամակ գրել, բայց անարդյունք: Անգամ արյուն եմ տվել ԴՆԹ-ի համար: Խնդրում եմ ոտքի կանգնեն պատկան մարմինները, օգնեն, իմ բալին գտնելու համար: Մեկը մի օր դուռս չծեծեց, ասեր՝ ու՞ր ա Ձեր որդին», - սևազգես մայրերի ու այրիների ասուլիսում ասաց տիկին Կարինեն:
Զոհված ազատամարտիկներից մեկի քույրն էլ պատմեց.
«Եղբայրս ասում էր՝«երբ վերևից նայում եմ Քարվաճառին, հասկանում եմ՝ ինչի համար եմ կանգնած այստեղ»: Ու շատ տղաներ եմ տեսել, որ հասկանում էին՝ ինչի համար են կռվում: Այդ ամենը դարձնել է առ ոչի՞նչ...»
Նա հարցեր է բարձրացնում.
«Ի՞նչ սգո օր է հայտարարում, արդյոք իրավուքն ունի՞ Եռաբլուր ոտք դնելու, արդյոք իրավունք ունի՞ իր պիղծ, հակահայ, ապազգային ոտքը դնելու Եռաբլուր»:
Սևազգեստ այրի Սաթենիկ Խլղաթյանն էլ բարձրաձայնեց՝ թույլ չի տալու, որ Փաշինյանը Եռաբլուր մտնի: