15/12/2020 12:26
Թուրքական ընդդիմությունը հորդորել է ակտիվացնել С-400 զենիթահրթիռային համակարգերը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ ակտիվացնել С-400 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնց ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը նախօրեին պատժամիջոցներ է կիրառել Անկարայի դեմ:
«C-400-ի ձեռքբերումը, որը դարձել է ԱՄՆ պատժամիջոցների պատճառը, Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, և այդ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը», - երեքշաբթի Twitter-ի իր էջում գրել է ԺՀԿ պատգամավոր Ունալ Չեվիկեզը:
«Այն, ինչ հիմա պետք է արվի, հնարավորինս շուտ օգտագործել այս 2,5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգերը»:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչակազմի, դրա առաջնորդի և հանրապետության երեք այլ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել:
Արտաքին գործերի նախարարությունը նաև ընդգծել է, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար»: