15/12/2020 12:07
«Ասելն էնքան հեշտ ա, հլը ծնողի մտքով մտածենք». անհետ կորած զինծառայողի մոր պատասխանը՝ վարչապետին
Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծայառողներից մեկը երեկ Հայաստան վերադարած գերիների խմբում է եղել: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից Անահիտ Ադոյանը: Տղաների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: Հանդիպում են պահանջում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Ամբողջ Հայաստանում այնպիսի մեկը չկա, որին դիմած չլինենք: Ամբողջ Հայաստանում մնացել է Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը, հասկանանք՝ ինքը կկարողանա՞ մեզ ընդունել ու հարցին լուծում տալ», - ասաց Ադոյանը:
Ի պատասխան վարչապետի՝ ըմբռնումով մոտենալու հորդորին, նա նշեց.
«Ասելն էնքան հեշտ ա, հլը ծնողի մտքով մտածենք՝ կարա՞ ծնողը: Հա, սպասենք՝ ինչքա՞ն, ե՞րբ»:
Ծնողի խոսքով՝ 5 օր է, ինչ ամեն օր հարցնում է՝ ե՞րբ, ու ինքն էլ իր հարցին պատասխանում է՝ երբեք: