15/12/2020 11:55
Լեռնային Ղարաբաղում ականազերծումը շարունակվում է
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ընդհանուր առմամբ ավելի քան 156 հեկտար տեղանք, 38 կիլոմետր ճանապարհ, 375 բնակելի շենք և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել մոտ 5000 պայթյունավտանգ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Օրվա ընթացքում ականազերծվել է մոտ 1.5 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 189 պայթյունավտանգ առարկա:
Ռուս զինծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ հայտնաբերած պայթուցիկ առարկաների մեծ մասը հրետանային արկեր են, ականանետներ, ինչպես նաև ձեռքի նռնականետերի լիցքեր: