15/12/2020 16:04
Շարունակում ենք մեր պայքարը. Շաբաթ օրը հանրահավաք է հրավիրվում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Ուս ուսի տված շարունակում ենք մեր պայքարը հանուն հայրենիքի փրկության, տեսաուղերձում հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է առանց այդ էլ գոյություն չունեցող իր իշխանությունը», - նշել է Սաղաթելյանը։
Նա ընդգծել է, որ վարչապետը երկիրը տանում է դեպի անդունդը ու կործանում պետականությունը։
«Այսօր հայ մարդը դուրս է եկել պայքարի՝ հանուն հայրենիքի, հանուն իր երկրի ապագայի», - ասել է դաշնակցական գործիչը։
Սաղաթելյանը նշել է, որ շարունակելու են բողոքի զանգվածային անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետի պաշտոնին։
Նրա խոսքով՝ վաղը կրկին երթ է տեղի ունենալու, որը կմեկնարկի Կրկեսի հրապարակից։
«Հինգշաբթի ևս տեղի է ունենալու երթ՝ Հալաբյան փողոցից», - ասել է նա։
Շաբաթ օրը տեղի է ունենալու հանրահավաք Ազատության հրապարակում՝ ժամը 15։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։