15/12/2020 11:56
Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է Կոնաշենկովը: