16/12/2020 12:54
«Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա ունենք, էդ հույսն էլ չկա». անհետ կորածների ծնողները կոտրեցին ՊՆ-ի անցակետի դարպասները (Տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում՝ փորձելով տեղեկություն ստանալ իրենց որդիներից:
Ծնողներն ասում են՝ պատկան մարմինների հետ հանդիպումների ժամանակ իրենց խաբում, ճանապարհում են:
«Պատերազմից հետո ավելի քան 40 օր անց 100 գերի են տարել, ի՞նչ է մտածում «վեր ընկած» ղեկավարությունը: Էն միակ հույսը, որ անտառներում ողջ մնացած երեխա ունենք, էդ հույսն էլ չկա», - ասաց մայրերից մեկը:
«Հայաստանի սահմանները «ցանկապատեք»», - բարձրաձայնեց ծնողներից մեկը:
Նրանք կոչ են անում բոլորին՝ բանվորներին, գյուղացիներին, մտավորականներին ու մյուսներին միանալ իրենց պայքարին.
«Մեղք են էդ երեխեքը: Նրանք վտանգված են»:
Հավաքված հարազատները հարվածելով բացեցին ՊՆ անցակետի դարպասները:
Պաշտպանության նախարարության դարպասների մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: