16/12/2020 12:28
COVID-19 նոր դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում ռեկորդ է սահմանել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 4.3 միլիոնով, ինչը կրկին ռեկորդային ցուցանիշ է:
Ըստ ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 7-ից 13-ը ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է վարակի 4 329 927 նոր դեպք, ևս 75 038 մարդ մահացել է COVID-19-ի պատճառով:
Նոր դեպքերի մեծ մասը, ինչպես նախորդ շաբաթները, հայտնաբերվել էին Ամերիկայում, յոթ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել էր ավելի քան 2 միլիոն վարակման նոր դեպք։
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը, ըստ ԱՀԿ-ի՝ գերազանցել է 70 միլիոնը, մահացել է մոտ 1.6 միլիոն մարդ: