16/12/2020 19:07
Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ. դուրս եմ գալու քաղաքականությունից. Արայիկ Հարությունյանը խմբագրել է ուղերձը
Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից, իր ուղերձը խմբագրելով՝ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Մինչ խմբագրելը, Հարությունյանն այսպես էր ներկայացրել իրավիճակը.
«Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»։