16/12/2020 13:29
Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԳՇ պետին
Անհետ կորած զինծառայողների հարազատների մի մասը՝ 10 մարդ, Պաշտպանության նախարարության վարչական շենքում է:
Ծնողներից մեկն ասաց, որ ներսում գտնվողները հանդիպում են ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ է:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ շենքի մոտ՝ տեղեկություն պահանջելով իրենց երեխաների վերաբերյալ:
Ակցիայի մասնակիցներին հաջողվել է կոտրել նախարարության անցակետի դարպասները, իսկ ավելի վաղ ծնողների մի մասին հաջողվել էր մտնել նախարարության վարչական շենքի տարածք: