16/12/2020 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1098 դեպք, մահերի թիվն ավելացել է 38-ով
Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 150 218 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1098-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 128 694 (+1242) մարդ, այս պահին բուժվում է 18 331 (-182):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3193 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2556 (+27), իսկ այլ պատճառներով՝ 637(+11):
Մեկ օրում մահացել է 38 մարդ: